Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
Գրի՛ր, թե բլոգդ ի՞նչ բաժիններ ունի։
Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչը սպասարկում, ինչո՞ւ:
Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։
Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Թեսթ 7

Փոքրիկ իշխանը (հատված) 

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ. 

– Սա ի՞նչ առարկա է: 

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ: 

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել: 

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես: 

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է… 

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել: 

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ… 

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով: 

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ: 

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի: 

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ: 

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի… 

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց. 

– Բայց ո՞ւր կարող է գնալ: 

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև… 

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է: 

Նա կարծես մի քիչ(տխրել), հետո շարունակեց. 

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա… 

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը. 

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր 

      գ/ընդհանրապես 

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
պարզ-անհասկանալի, բարդ
գեղեցիկ-գեշ տգեղ անճոռնի
երկար-կարճ
ուղիղ-ծուռ թեք

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ 

      գ/ մանչուկ – ածանցավոր 

      դ/ տուն – ածանցավոր

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի. 

      ա/ հարց-հարցեր

      բ/ նկար-նկարներ

       գ/ գառ-գառներ

       դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: 

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական 

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկ – թվական 

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին): 
Տեսնել-տեսավ
ընկնել-ընկավ
կապել-կապես
տխրել-տխրեց
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
    ենթակա        Նա

     ստորոգյալ   օրորում էր

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: 

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
զրնգուն, գեղեցիկ

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ. 

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել 

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում 

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ 

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Սա ի՞նչ առարկա է։

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
Կգնա ուր խելքին փչի։

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Մոլորակը կլոր է և ուր ուզես գնաս նորից նույն տեղն ես գալու

05.05.2026

1․Ո՞րն է այն թիվը, որի հարյուրավորների կարգում կա 0 միավոր, իսկ հազարավորների կարգում՝ 9:ա) 9050բ) 5090գ) 9500դ) 5900
2․Գտիր 7400-ի և 1600-ի գումարը.
ա) 8000
բ) 9000
գ) 8100
դ) 9100

3․Որքա՞ն է AC հատվածի երկարությունը, եթե այն կազմված է 8 սմ և 12 սմ երկարությամբ երկու հատվածներից:
ա) 4 սմ
բ) 10 սմ
գ) 20 սմ
դ) 16 սմ

4․Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով.
ա) 1200, 1020, 2100, 2010
բ) 2100, 2010, 1200, 1020
գ) 1020, 1200, 2010, 2100
դ) 2100, 1200, 2010, 1020

5․Քանի՞ կիլոգրամ է 3 տոննա 5 ցենտները.
ա) 350 կգ
բ) 3050 կգ
գ) 3500 կգ
դ) 3005 կգ

6․Թիվը 5-ի բաժանելիս ստացվեց 20 և 3 մնացորդ: Ո՞րն է այդ թիվը:
103

7․Ո՞ր պատկերն ունի սկիզբ, բայց չունի վերջ:
ճառագայթ

8․Ո՞րն է 80-ի 3/4 մասը։
60

9․Հաշվիր արտահայտության արժեքը.
800 — 200 : 4 + 50=800

10․Գնացքը 5 ժամում անցավ 450 կմ: Որքա՞ն էր գնացքի արագությունը:
90կմ/ժ

11․Գրիր այն ամենափոքր եռանիշ թիվը, որի բոլոր թվանշանները տարբեր են:
123

12․Ուղղանկյան մակերեսը 24 քառակուսի սմ է, իսկ երկարությունը՝ 6 սմ: Որքա՞ն է լայնությունը:
4սմ

13․AB հատվածի երկարությունը 24 սմ է: C կետը գտնվում է այդ հատվածի վրա այնպես, որ AC հատվածը 3 անգամ կարճ է AB-ից: Գտիր AC-ի երկարությունը:
8սմ

14․Լուծիր հավասարումը.
x — 450 = 550
x=1000

15․6 տետրը արժե 480 դրամ: Որքա՞ն պետք է վճարել 10 այդպիսի տետրի համար:
800դրամ

16․Քանի՞ րոպե է 1/4 ժամը:
15րոպե

17․Քանի՞ հատված կա գծված, եթե ուղղի վրա նշված է 3 կետ:
3հատված

18․Գտիր 150-ի և 4-ի արտադրյալը։
600

19․Գտիր 20, 30, 40 և 50 թվերի միջին թվաբանականը։
140։4=35

20․Աննան ունի 1200 դրամ, իսկ Արամը՝ 3 անգամ պակաս: Որքա՞ն գումար ունեն նրանք միասին:

1600

30.04.20261․

1․Ո՞րն է այն թիվը, որի հազարավորների կարգում կա 6 միավոր, իսկ տասնավորների կարգում՝ 2:ա) 6002 բ) 6200 գ) 6020 դ) 2006
2․Գտիր 8600 և 450 թվերի գումարը.
ա) 8050 բ) 9050 գ) 9150 դ) 8150

3․Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության տասնավորների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 9-ով:
ա) 5-ով բ) 50-ով գ) 500-ով դ) 90-ով

4․Ընտրիր այն պատասխանը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով.
ա) 789, 879, 978, 987
բ) 987, 978, 879, 789
գ) 978, 987, 879, 789
դ) 789, 987, 978, 879

5․Քանի՞ գրամ է 5 կգ 80 գրամը.
ա) 580 գ բ) 5800 գ գ) 5080 գ դ) 5008 գ

6․Գտիր այն թիվը, որը 8-ի բաժանելիս քանորդում ստացվում է 11, իսկ մնացորդում՝ 5:
ա) 88 բ) 93 գ) 83 դ) 91

7․Ուղղանկյան կողմերն են 12 սմ և 4 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը.
ա) 16 սմ բ) 48 սմ գ) 32 սմ դ) 24 սմ

8․Ո՞րն է 60-ի 3/5 մասը.
ա) 12 բ) 36 գ) 45 դ) 20

9․Հաշվիր արտահայտության արժեքը. 300 • (500 — 420) + 1500
300 • (500 — 420) + 1500=25500

10․Հեծանվորդը շարժվում էր 15 կմ/ժ արագությամբ: Քանի՞ կիլոմետր նա կանցնի 4 ժամում:
60կմ

11․Գրիր ամենափոքր հնգանիշ թիվը, որը կազմված է միայն տարբեր թվանշաններից:
12345

12․Քառակուսու պարագիծը 36 սմ է: Որքա՞ն կլինի նրա մակերեսը:
81սմ²

13․Մի արկղում կա 18 կգ խնձոր, իսկ մյուսում՝ 2 անգամ պակաս: Քանի՞ կիլոգրամ խնձոր կա երկու արկղերում միասին:
27կգ

14․Գտիր x-ը, եթե 1500 — x = 850:
650

15․ 5 մետր գործվածքն արժե 4500 դրամ: Որքա՞ն արժե այդ նույն գործվածքի 3 մետրը:
2700դրամ

16․ Քանի՞ վայրկյան է 4 րոպե 15 վայրկյանը:
255վրկ

17․Գտիր 120-ի և 6-ի արտադրյալը.
720

18․Ո՞ր պատկերն ունի 4 անկյուն, 4 գագաթ և բոլոր կողմերը հավասար են:
քառակուսի

19․Գտիր 400, 500 և 600 թվերի միջին թվաբանականը.
500

20․Դասարանում կա 28 աշակերտ: Տղաները 2-ով քիչ են աղջիկներից: Քանի՞ աղջիկ կա դասարանում:
15աղջիկ

Թեսթ 5

Պատմում է ինքը՝Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա: 

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
տնօրեն, երգել, առաջին, վերադարձա

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն 

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ-միայնակ        

բ/  սաստի-կուժեղ    

գ/ նոր-թարմ              

դ/ փոքր-փոքրիկ          

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր 

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 


  ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է , թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական 

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
Տանում էր, թողեց, արտասվում եմ, հայտարարեցի

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա-մայրիկս      

ստորոգյալ-տանում է    

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:
– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար: 
նա պարտական էր իր մայրիկին
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ: 
Երբ մայրիկը չէր կարողանում երգել։
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը. 

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը 

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը. 

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր 

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել 

դ/ ձանձրույթից հորանջում էր 

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Նրա մոտ լավ էր ստացվում դերասանություն անել։

Բանանագիտուտուն

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

1․Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
ճիճու, միջատ, բակտերիա, միկրոօրգանիզմներ

2․Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի իր շերտնե։
Հումուսը բույսերի և կենդանիների մնացորդների քայքայումից առաջացած նյութն է։

3․Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Որովհետև հարուստ է հումուսով

4․Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Օրգանական ու անօրգանական նյութեր։
5․Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութերը լրացուցիչ ծնունդ են բույսերի համար։
6․Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Հողը փխրեցնում են թթվածնով հարստացնելու համար ոռոգումը կատարում են ակռանը հողում ջրի պակասը լրացնելու համար։

մատեամտիկա

Թվի բաժանելիությունը 2-ի

Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46  և  102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51,  100։2=50։

 Թվի բաժանելիությունը 5-ի

 5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով։

Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 105, 165 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 5-ով։ Ստուգում՝ 105։5=21,  165։5=33 100-ը բաժանվում են 5-ի, քանի որ նրա գրառումը վերջանում է 0-ով։ Ստուգում՝ 100։5=20

Թվի բաժանելիությունը 10-ի

 10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով։

Օրինակներ՝ 100,  200,   250 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 0-ով։ Ստուգում՝ 100։10=10, 200։10=20, 250։10=25

 Թվի բաժանելիությունը 3-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Օրինակ՝ Պարզենք 12366 թիվը բաժանվու՞մ է 3-ի։ 1+2+3+6+6=18,  18։3=6, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 12366:3=4122:

 Թվի բաժանելիությունը 9-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Օրինակ՝ Պարզենք 2277 թիվը բաժանվու՞մ է 9-ի։ 2+2+7+7=18 18։9=2, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 2277:9=253

Թվի բաժանելիությունը 4-ի

Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։ Օրինակ՝ 2600 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են։

Ստուգում՝ 2600:4=650:

640  թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները՝ 40-ը, կազմում են 4-ի բաժանվող թիվ, 40։4=10

 Ստուգում՝ 640:4=160:

Առաջադրանքներ

1. 154, 1083, 205, 1170, 1562, 1430, 5565,200, 16501 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։

 2. 30393, 1510, 1271, 8721,8021, 23910, 10207, 1062, 9009, 2000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

 3. 120, 200000, 1051, 1024, 20013, 28904,63934, 58912 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

 4. 1000, 3565, 1553, 3560, 89054, 45800, 4509, 45805, 4853200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։

5. 2308, 12591, 75603, 200405, 125638, 15674, 5463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։

 6. 100000, 2568, 15160, 100068, 1564000, 3468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

 7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

5316,

 2154,

 1182,

 2226

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 7101,

1143,

41238,

3753

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 7524,

5000։

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 4000,

5010։

11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 6898* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
0,4,8
12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
1,4,5
13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*118 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
4
14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի
0,5

15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։
0,2,4,6,8

մատեամտիկա 29.04.2026

1․Ո՞րն է այն թիվը, որի հազարավորների կարգում կա 6 միավոր, իսկ տասնավորների կարգում՝ 2:ա) 6002 բ) 6200 գ) 6020 դ) 2006

2․Գտիր 8600 և 450 թվերի գումարը.
ա) 8050 բ) 9050 գ) 9150 դ) 8150

3․Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության տասնավորների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 9-ով:
ա) 5-ով բ) 50-ով գ) 500-ով դ) 90-ով

4․Ընտրիր այն պատասխանը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով.
ա) 789, 879, 978, 987
բ) 987, 978, 879, 789
գ) 978, 987, 879, 789
դ) 789, 987, 978, 879

5․Քանի՞ գրամ է 5 կգ 80 գրամը.
ա) 580 գ բ) 5800 գ գ) 5080 գ դ) 5008 գ

6․Գտիր այն թիվը, որը 8-ի բաժանելիս քանորդում ստացվում է 11, իսկ մնացորդում՝ 5:
ա) 88 բ) 93 գ) 83 դ) 91

7․Ուղղանկյան կողմերն են 12 սմ և 4 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը.
ա) 16 սմ բ) 48 սմ գ) 32 սմ դ) 24 սմ

8․Ո՞րն է 60-ի 3/5 մասը.
ա) 12 բ) 36 գ) 45 դ) 20

9․Հաշվիր արտահայտության արժեքը. 300 • (500 — 420) + 1500

10․Հեծանվորդը շարժվում էր 15 կմ/ժ արագությամբ: Քանի՞ կիլոմետր նա կանցնի 4 ժամում:

11․Գրիր ամենափոքր հնգանիշ թիվը, որը կազմված է միայն տարբեր թվանշաններից:

12․Քառակուսու պարագիծը 36 սմ է: Որքա՞ն կլինի նրա մակերեսը:

13․Մի արկղում կա 18 կգ խնձոր, իսկ մյուսում՝ 2 անգամ պակաս: Քանի՞ կիլոգրամ խնձոր կա երկու արկղերում միասին:

14․Գտիր x-ը, եթե 1500 — x = 850:

15․ 5 մետր գործվածքն արժե 4500 դրամ: Որքա՞ն արժե այդ նույն գործվածքի 3 մետրը:

16․ Քանի՞ վայրկյան է 4 րոպե 15 վայրկյանը:

17․Գտիր 120-ի և 6-ի արտադրյալը.

18․Ո՞ր պատկերն ունի 4 անկյուն, 4 գագաթ և բոլոր կողմերը հավասար են:

19․Գտիր 400, 500 և 600 թվերի միջին թվաբանականը.

20․Դասարանում կա 28 աշակերտ: Տղաները 2-ով քիչ են աղջիկներից: Քանի՞ աղջիկ կա դասարանում:

մատեամտիկա



1․Ո՞րն է այն թիվը, որի տասնավորների կարգում կա 7 միավոր, իսկ հազարավորների կարգում՝ 4:
ա) 4007 բ) 4070 գ) 7040 դ) 4700

2․Գտիր 5630 թվի և 270-ի տարբերությունը.
ա) 5900 բ) 5360 գ) 5400 դ) 5300

3․Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հարյուրավորների կարգում գրված 9 թվանշանը փոխարինվի 2-ով:
ա) 7-ով բ) 70-ով գ) 700-ով դ) 900-ով

4․Ընտրիր այն պատասխանը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով.
ա) 1025, 1250, 1502, 1520

բ) 1520, 1502, 1250, 1025
գ) 1025, 1502, 1250, 1520
դ) 1250, 1025, 1520, 1502

5․Քանի՞ մետր է 8 կիլոմետր 50 մետրը.
ա) 850 մ
բ) 8005 մ
գ) 8500 մ
դ) 8050 մ

6․Գտիր այն թիվը, որը 6-ի բաժանելիս քանորդում ստացվում է 15, իսկ մնացորդում՝ 4:
ա) 90
բ) 94
գ) 86
դ) 96

7․Քառակուսու կողմը 7 սմ է: Գտիր այդ քառակուսու պարագիծը.
ա) 49 սմ
բ) 14 սմ
գ) 28 սմ
դ) 21 սմ

8․Ո՞րն է 72-ի 4/9 մասը.
ա) 8
բ) 32
գ) 40
դ) 18

9․Հաշվիր արտահայտության արժեքը. 500 • (800 — 720) — 2000

38000

10․Երկու քաղաքներից, որոնց հեռավորությունը 400 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու մեքենա: Առաջինի արագությունը 45 կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 55 կմ/ժ: Քանի՞ ժամ հետո նրանք կհանդիպեն:
Պատասխան՝4ժ

11․Գրիր ամենամեծ քառանիշ թիվը, որը կազմված է միայն կենտ թվանշաններից (թվանշանները չեն կրկնվում):
Պատասխան՝
1357

12․Ուղղանկյան կողմերն են 9 սմ և 4 սմ: Որքա՞ն կլինի նրա մակերեսը:
Պատասխան՝
36սմ²

13․Երկու պարկում միասին կա 30 կգ ալյուր: Առաջին պարկում 6 կգ-ով ավելի շատ ալյուր կա, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ ալյուր կա երկրորդ պարկում:

Պատասխան՝12կգ
14․Գտիր անհայտ արտադրիչը, եթե 8 • x = 960:
Պատասխան՝120

15․ 4 տուփ թեյը արժե 800 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդպիսի 7 տուփ թեյ գնելու համար:
Պատասխան՝1400դրամ

16․ Ո՞րն է այն ամենափոքր հնգանիշ թիվը, որի միավորների կարգում գրված է 7 թվանշանը:
ա) 11117
բ) 10007
գ) 10070
դ) 70000

17․Գտիր 2400-ի և 40-ի քանորդը։
Պատասխան՝60

18․Որքա՞ն է 3 ժամ 20 րոպեն արտահայտված րոպեներով.
ա) 320 ր
բ) 180 ր
գ) 200 ր
դ) 230 ր

19․ Ուղղանկյունաձև հողամասի լայնությունը 10 մ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից: Գտիր հողամասի մակերեսը:
Պատասխան՝200սմ²

20․Աննան գնեց 3 կգ խնձոր և վճարեց 1200 դրամ: Որքա՞ն պետք է վճարի Սոնան 5 կգ նույն տեսակի խնձոր գնելու համար:
Պատասխան՝2000դրամ

մայրենի 28․04․2026

1. Նախադասությունից դո՛ւրս գրիր բոլոր գոյականները և որոշի՛ր՝հասարակ, թե՞ հատուկ են.Արմենը շաբաթ օրը գնաց Սևանա լիճ ընկերների հետ։

Լիճ, ընկերներ օր, շաբաթ-հասարակ
Արմեն, Սևանա-հատուկ

2. Կարդա՛ նախադասությունը և դո՛ւրս գրիր ածականները.

Այս ճանապարհը ավելի արագ է, քան նախորդը, բայց ամենաարագը չէ։
Արագ, ամենաարագ

3. Գրի՛ր՝ տրված թվականները ի՞նչ տեսակ են

  • Հինգերորդ-դասական
  • Տասը-քանակական
  • Երկրորդ-դասական
  • յոթ-յոթ-բաշխական
  • տասական-բաշխական
  • մեկ ութերորդ-կոտորակային

4. Փոխարինի՛ր ընդգծված բառերը դերանուններով.
Անին և Սոնան գնացին դպրոց, որովհետև Անին և Սոնան ուշացել էին։
Անին և Սոնան գնացին դպրոց, որովհետև նրանք ուշացել էին։

5. Փոխի՛ր բայի ժամանակը նախադասության մեջ.
Ես գրում եմ  նամակ։

Դարձրու՝
ա) անցյալ ժամանակ
Ես գրել եմ  նամակ։
բ) ապագա ժամանակ
Ես գրելու եմ նամակ։

6. Կազմի՛ր նախադասություն՝ օգտագործելով կոչական։
Քեզ այս գիրքը շատ դուր կգա, մայրի՛կ։

7. Դարձրու՛  նախադասությունը ուղղակի խոսք և ճիշտ կետադրիր․
Մայրիկը ասաց, որ նա կգա վաղը։

-Ես վաղը կգամ,-ասաց մայրիկը

8.Տեղադրի՛ր բոլոր անհրաժեշտ կետադրական նշանները.
Արամն ասաց.« Անի այսօր շատ հետաքրքիր օր է չէ՞, որովհետև այսօր  գարնան գիշերահավասարն է՝ մարտի 21-ը, և հին հայերը այս օրը տոնել են Ամանորը»։

9. Տրված նախադասությունները բաժանի՛ր պարզ և բարդ խմբերի, յուրաքանչյուրի կողքը գրիր դրա կազմությունը։

  1. Երբ անձրև եկավ, մենք մտանք տուն։ Բարդ
  2. Երեխաները խաղում էին բակում։ Պարզ
  3. Ես կգամ, եթե դու սպասես։ Բարդ

10. Տրված երկու պարզ նախադասություններից կազմի՛ր մեկ բարդ նախադասություններ.
Արևը մայր մտավ։
Մենք վերադարձանք տուն։

Արևը մայր մտավ, և մենք վերադարձանք տուն։

11. Գտի՛ր ենթական և ստորոգյալը.
Փոքրիկ տղաները արագ վազում էին բակում[A1] ։
Տղաները վազում էին։

12. Նախադասությունից դուրս գրի՛ր գոյականները և  գրի՛ր դրանց տեսակները(հատուկ, հասարակ, իրանիշ, անձնանիշ).
Գեղեցիկ աղջիկը երեք ծաղիկ բերեց այգուց։

Աղջիկը-հասարակ, անձնանաիշ
ծաղիկ-հասարակ, իրանիշ
այգի-հասարակ, իրանիշ

13. Գտի՛ր և ուղղի՛ր սխալները.
Մայրիկը ասաց․ «Մենք վաղը կգնանք այգի»:

14. Կազմի՛ր 2 նախադասություն, որտեղ՝

  • մեկը լինի պարզ
  • մյուսը՝ բարդ
    (օգտագործի՛ր առնվազն մեկ ածական և մեկ թվական)

Իմ փոքրիկ եղբայրը կդառա տասը տարեկան։
Առաջին դասարանի գերազանցիկ աշակերտները գնացին դահլիճ, որպեսզի մասնակցեն մրցույթին։

15. Կարդա՛ նախադասությունը և կատարի՛ր առաջադրանքները.

Երեք փոքրիկ երեխաները ուրախ խաղում էին այգում, երբ մայրիկը կանչեց նրանց։

ա) նշի՛ր բոլոր գոյականները
երեխաներ, մայրիկ, այգի
բ) նշի՛ր բոլոր ածականները
փոքրիկ, ուրախ
գ) գտի՛ր բայերը
կանչեց, խաղում էին
դ) որոշի՛ր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ
բարդ
ե) նշի՛ր ենթակա և ստորոգյալ

երեխաները խաղում էին։


 [A1]