07.05.2026

1.Գտիր այն թիվը, որը 12-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդը հնարավոր ամենամեծ մնացորդն է:
ա) 96

բ) 107

գ) 108

դ) 103

2.Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 4 թվանշանը:

ա) 4-ով

բ) 400-ով

գ) 4000-ով

դ) 40-ով

3.Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որը 3 անգամ մեծ է լայնությունից: Գտիր ուղղանկյան մակերեսը:

ա) 54 քառ. սմ

բ) 108 քառ. սմ

գ) 216 քառ. սմ

դ) 48 քառ. սմ

4.Ընտրիր այն թվանշանը, որը 47*2 < 4752 անհավասարության մեջ աստղանիշի փոխարեն տեղադրելիս կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 5

բ) 6

գ) 4

դ) 9

5.Քանի՞ վայրկյան է 1/12 ժամը:

ա) 300 վ

բ) 5 վ

գ) 60 վ

դ) 500 վ

6.Ո՞րն է 120-ի 5/6 մասի և 40-ի տարբերությունը:

ա) 100

բ) 60

գ) 80

դ) 20

7.Հաշվիր արտահայտության արժեքը ամենապարզ եղանակով. 25 x7 x4
700

8.Մոտոցիկլավարը 4 ժամում անցավ 240 կմ: Քանի՞ ժամում նա կանցնի 420 կմ ճանապարհը, եթե արագությունը մեծացնի 10 կմ/ժ-ով:
6ժամ

9.Գրիր այն քառանիշ թիվը, որի հազարավորների կարգում կա 5 միավոր, իսկ մնացած բոլոր կարգերում՝ 0, բայց այդ թիվը փոքրացրու 1-ով:
4999

10.Քառակուսու մակերեսը 64 քառ. սմ է: Որքա՞ն կլինի նույն կողմն ունեցող հավասարակողմ եռանկյան պարագիծը:
24սմ

11.Գտիր x-ը. 5 x X — 120 = 280
80

12. 5 կգ վարունգն ու 3 կգ լոլիկը միասին արժեն 3100 դրամ: Որքա՞ն արժե 1 կգ լոլիկը, եթե 1 կգ վարունգն արժե 200 դրամ:
700դրամ

13.Ուղղի վրա նշված է 5 կետ: Քանի՞ ճառագայթ է առաջանում այդ կետերով:
10 ճառագայթ

14.Գտիր 124 և 76 թվերի արտադրյալի և 100-ի քանորդը.
94
մն24

15.Պարկում կա 24 կգ ալյուր: Այդ ալյուրի 1/4 մասը օգտագործեցին առաջին օրը, իսկ մնացածի 1/3 մասը՝ երկրորդ օրը: Քանի՞ կիլոգրամ ալյուր մնաց պարկում:
12կգ