Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 11֊22

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
Բահ-փխրեցնում են հողը
սղոց-չորացած ճյուղերը կտրում են
փոցխ-մաքրում են այգին
այգեգործական մկրատ-ծառերը էտելու համար
այգեգործական սրսկիչ
ծառերը սրսկելու համար

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
օգտագործել ամուր ձեռնոցներ
կրել ակնոցներ և համապատասխան հագուստ
ստուգել գործիքների սրությունը և ամրությունը
սրսկելիս լինել շատ զգույշ
գործիքները պահել չոր և անվտանգ տեղում
սովորել գործիքներից ճիշտ օգտվել

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
մանրէներից ազատվելու համար հաճախ լվանում եմ ձեռքերս չեմ ուտում անծանոթ սնկեր։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
5 ֆլեշմոբ

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Բույսերը աճում են բակերում, հողամասերում, փողոցի երերին, այգիներում
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսը կազմված է արմատից, ցողունից, տերևից, ծաղիկներից, պտուղներից, սերմերից։
    Ցողունը արմատը կապում է մյուս օրգանների հետ։
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Անհրաժեշտ է լույս, ջերմություն, ջուր, խնամք։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Գարնանը բույսերը ծաղկում են, կանաչում են, պտուղներ են տալիս։
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերը արտադրում են թթվածին և սնունդ են հանդիանում։
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

4-6-րդ դասարաններ

Ապրիլյան ֆլեշմոբ

1.Անուն, ազգանուն

2.Դպրոց

3.Դասարան

4.1 Լուծի՛ր զատկական խաչբառը։Չմոռանա՛ս լրացված տարբերակը պատճենել բլոգում և հրապարակման հղումը կցել պատասխանի տեղում։  https://learningapps.org/display?v=pg9wrqhzt26

5.Բացատրի՛ր տրված դաձվածքները և արհեստական բանականության միջոցով գեներացրո՛ւ դրանց մեկնաբանություն-պատկերաշարը։ Արդյունքը հրապարակի՛ր բլոգումդ և հղումը կցի՛ր պատասխանի բաժնում։  Զատկից հետո կարմիր ձու,  ձվի մեջ մազ փնտրել-, ատամները հաշվել, ականջը կախել, բերանը բաց մնալ։

Զատկից հետո կարմիր ձու-ուշացած կամ ոչ տեղին արված գործողություն,  ձվի մեջ մազ փնտրել-չափազանց մանրախնդիր լինել, ատամները հաշվել-մեկին լավ ճանաչել, ականջը կախել-հուսահատվել, բերանը բաց մնալ-չափազանց զարմանալ

6. Զատկական սեղանի ծիսական ուտեստներից մեկն առանձնացրո՛ւ և դրա անունից զվարճալի գովազդային կարգախոս հորինի՛ր։
Զատկական տապակած ձուկը կհաղթի ոսկե ձկնիկին։

7.Չամչի և բրնձի միջև փոքրիկ երկխոսություն հորինի՛ր։ Չմոռանա՛ս վերնագրել այն։
Քաղցր չամիչն ու բրինձը

—Բարև բրինձ։ Մենք նորից հանդիպիցինք։
—Բարև չամիչ։
—Բրինձ, քեզ շատ էի կարոտել

8.Ինչպե՞ս կասես մեկ բառով։ Խունջիկ-մունջիկ գալ, դեղ ու դարման անել, անցուդարձ անել, շուռ ու մուռ տալ։

խունջիկ մունջիկ գալ-կոտրատվել
շուռ ու մուռ տալ-շրջել
դեղ ու դարման անել-բուժել
անցուդարձ անել-անցնել

9.Գտի՛ր հանելուկի պատասխանը։ Վերցնելով շատանում է, տալով էլ չի սպառվում։
Հող

10.Գարնանային ո՞ր տոնի անվանումն է գաղտնագրված։ 70, 1, 200, 2, 1, 5000, 80, 600, 7000, 200 Հուշում․ գաղտնագիրը պարզելու համար կարող ես օգտվել այբուբենի թվային աղյուսակից։
Համբարձում

11.Թումանյանական ո՞ր հերոսներն են թաքնվել բառաշղթայում։ Գտի՛ր և առանձնացրո՛ւ։ ՔաջարիերկյուղՆազարուռե, նիպառավծաառածիտաղաբրինձեղնիկատուՓանոսկիանհաղթաքլորսևուկուլիկ։

Քաջ Նազար, սևուկ Ուլիկ, անհաղթ Աքլոր, Փանոս, Ծիտ, Եղնիկ, Կատու, Պառավ

12. Մասնակցի՛ր խաղինև գտի՛ր բարբառային դարձվածների ճիշտ բացատրությունը։ Պատասխանի դաշտում գրի՛ր՝ քանի միավոր վաստակեցիր։ Առանձնացրո՛ւ այն դարձվածքը, որը շատ հավանեցիր։ https://learningapps.org/watch?v=pn84jym1326 

Ինձ դուր եկավ ամենավերջինը։

13.Ընդգծի՛ր այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են Հովհաննես Թումանյանին։ Ծնվել է Մակու քաղաքում, 1897 թվականի մարտի 13-ին։ Ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում։ Հիմնադրել է գրական խմբակ, որի անդամներից էին նաև Ղազարոս Աղայանն ու Ավետիք Իսահակյանը։ Մահացել է Մոսկվա քաղաքում, 54 տարեկան հասակում։ Ունեցել է երկու աղջիկ։ Ծնվել է 1869 թվականին, փետրվարի 19-ին։ Նրա ամենամտերիմ ընկերը Ղազարոս Աղայանն էր։ Նրա հայրը գորգավաճառ Աբգար աղան էր։ Ունեցել է 10 երեխա։ Հիմնադրել է «Վերնատուն» գրական խմբակը։ Նա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակն է։ Նրա տուն-թանգարանը գտնվում է Երևանում։

14.Առաջադրանքները կազմեց Արմինե Աբրահամյանը։

15.Ո՞ր առաջադրանքը (առաջադրանքները) հավանեցիր։ Նշի՛ր։
4

7-9-րդ դասարաններ

Մայրենիի ֆլեշմոբ․ ապրիլ 

1.Անուն, ազգանուն

2.Դպրոց, դասարան

3.Բառաշարքից ընտրի՛ր և խմբավորի՛ր այն բառերը, որոնք ընդհանրություն ունեն։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ընտրեցիր բառերը։
Ձվակռիվ, պատերազմ, թագավորություն, գինի, խումբ, պատշգամբ, մեհյան, համակարգիչ, եկեղեցի, նավակատիկ, մազակալ, պատարագ, հարություն։

Զատիկի տոն-ձվակռիվ, եկեղեցի, նավակատիկ, պատարագ, հարություն, գինի

4.Զատկական ասացվածքները խառնվել են, վերականգնի՛ր․
Կարմիր ձու տուր, զատիկն ավելի շուտ եկավ, զատիկ-զատիկ նավակատիկ, հավը կուտե հատիկ-հատիկ,  քան նավակատիկը, ծով ձմեռեն կելնե Զատիկ, արի նստի մեր տան մոտիկ, կարմիր օր տամ։

Կարմիր ձու տուր կարմիր օր տամ։
Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը։
Զատիկ-Զատիկ նավակատիկ արի նստի մեր տան մոտիկ։
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ։

5.Գտի՛ր ավելորդ բառը, ընտրությունդ հիմնավորի՛ր՝ դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, դժգույն։

դժգույն անգույն

6.«Քամի» բառի բոլոր հոմանիշները գրի՛ր՝ ըստ իմաստի սաստկության:
Քամի-փոթորիկ, մրրիկ, զեփյուռ, հովիկ, հողմ, սյուք

7.Նախադասությունն այնպես կետադրիր, որ՝ 
  Ա) Օրիորդն ընկնի մտածության մեջ 
  Բ) Սամվելն ընկնի մտածության մեջ 
  Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:

8.Փակագծի բառերը հարմարեցրո՛ւ տեքստին․ 
Ս. Գրիգոր Տաթևացին ………․․․․ կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է ․․․․․․․․․․․․․, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ ․․․․․․․․․․․․` հռչակում ենք մեր․․․․․․․․․․․»:  
(փրկություն, ձու, առնել, աշխարհ)

9.Նախադասությունները խառնվել են, եթե ճիշտ դասավորես, հետաքրքիր պատմություն կկարդաս։ 
Հնարավոր է, որ մշակութային այս հարաբերությունները ազդեցություն են թողել այդ տարածքների քրիստոնեական և իսլամական մշակույթների վրա, ինչպես նաև այդ տարածքների առևտրական, կրոնական և քաղաքական կապերի միջոցով ազդեցություն են թողել նաև Միջերկրածովյան երկրների տարածքում։ Ձվի կեղևը գունավորելու սովորույթը հնուց է գալիս։  Նախնադարյան Եգիպտոսում, ինչպես նաև Միջագետքի և Կրետեի հին ավանդույթներում ձուն ասոցացվում էր մահվան և վերածննդի, ինչպես նաև իշխանության հետ, և այս ամենի ապացույցը 5000 տարի առաջ շումերների և եգիպտացիների հնագույն գերեզմանոցներում հայտնաբերված զարդարված և ոսկու ու արծաթի մեջ նկարազարդված ջայլամի ձվերն են։ Այս մասին վկայում են Աֆրիկայում հայտնաբերված 60.000 տարվա հնություն ունեցող գունավորված, փորագրված ջայլամի ձվերը։

10.Փորձի՛ր պարզել, թե Սուրբ Հարության տոնին ի՞նչ խորհուրդ ունի Զատկի նապաստակը (Զատկի ճագարը)։

11.Գրաբար հատվածը աշխարհաբար դարձրո՛ւ։

Եւ ի երեկոյ շաբաթու, ի լուսանալն ի միւս շաբաթ, եկին Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամ տեսանել զգերեզմանն։ Եւ ահա երկրաշարժ մեծ եղեւ, քանզի հրեշտակ Տեառն իջեալ ի յերկնից եկեալ, մօտեցաւ եւ գլորեաց զքարն ի դռնէ գերեզմանին եւ նստաւ վերայ նորա։ Եւ էր տեսիլ նորա որպէս զփայլակն, եւ զգեստ նորա սպիտակ որպէս զձիւն։ Եւ ի վախէն նորա սասանեցան պահապանքն եւ եղեն որպէս մեռեալք։   Եւ պատասխանեաց հրեշտակն եւ ասէր կանանցն. «Մի՛ երկնչիք դուք, գիտեմ զի Յիսուս զխաչեալն էք խնդրէք։ Չէ աստ, քանզի յարեաւ, որպէս ասէր. եկէք տեսէք զտեղին ուր էր դնուած Տէրն։ Եւ շուտով երթալ ասէք աշակերտաց նորա, թէ յարեաւ ի մեռելոց, եւ ահա առաջ ձեզ երթայ ի Գալիլեա. անդ զնա տեսանիցիք. ահա ասացի ձեզ»։  

12.Այնպիսի պատմություն հորինի՛ր, որն ավարտվի հետևյալ մտքով՝ «Ունեցողի համար ամեն օր Զատիկ է»։

Զատկական ֆլեշմոբ

Սկսելուց առաջ կարդացեք տեքստը՝

Մուտք գործեք Google՝ ձեր կատարած աշխատանքը պահելու համար։ 

* Ցույց է տալիս, որ հարցին պատասխանելը պարտադիր է

Ինչո՞ւ են Զատիկ տոնին ձվերը կարմիր ներկում

Երբվանի՞ց են հայերը տոնում Զատիկը

Քրիստոնեությունն ընդունելուց հետո

Հեթանոսական շրջանից

Ինչպե՞ս կբացատրեք Զատիկ տոնի անվանումը:

Ձեր պատասխանը

Հեթանոսական շրջանում ինչո՞ւ էր տոնը կոչվում Զատիկ

Ձեր պատասխանը

Ինչ առնչություն ունի նկարը Զատիկ տոնի հետ: Կարճ պատմեք պատմությունը:

Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը

Արևմտյան երկրներում ինչպե՞ս են տոնում Զատիկը:

Ձեր պատասխանը

Ի՞նչ է խորհրդանշում ձուն, դրա կեղևը, թաղանթն ու դեղնուցը:

Ձեր պատասխանը

Ի՞նչ է նախորդում Զատկի տոնին: Կարճ պատմեք այդ մասին:

Ձեր պատասխանը

Գուշակեք, թե որ երգն է ներկայացված: Դրեք դրա հղումը:  Մի մարդ եկավ: Գյուղացին հարցրեց, թե ինչու է եկել:Այս մարդն ասաց, որ աղջիկ է տեսել: Գյուղացին զարմացած պատասխանեց, որ աղջիկ չունեն:Այս մարդը շարունակում էր ասել, որ տեսել է մի աղջիկ:

Ձեր պատասխանը

 Գուշակեք, թե որ երգն է ներկայացված: Դրեք դրա հղումը:  Կարմիր կովից կաթ են ուզում, որ յուղ սարքեն, սև հավից ձու են ուզում, որ ներկեն և օրհնում են տվողին, անիծում չտվողին:

Ձեր պատասխանը

Անուն-ազգանուն*

Ձեր պատասխանը

Ուղարկել

Մաքրել ձևաթուղթը

Երբեք մի մուտքագրեք գաղտնաբառերը Google Ձևաթղթերում։

Այս բովանդակությունը չի ստեղծվել և չի հաստատվել Google-ի կողմից: – Օգտագործման պայմաններ – Գաղտնիության քաղաքականություն

Այս ձևը կասկածելի չի՞ թվում: Հաշվետվություն

 Ձևաթղթեր

Օգնություն և հետադարձ կապ

Թեստ 9

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387✅

3) 33378

4) 78383

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103✅

4) 265, 112, 99, 89, 0

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75✅

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4․ Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45✅

2) 30

3) 15

4) 80

5․ Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44✅

2) 40

3) 54

4) 84

6․ Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000✅

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով✅

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1✅

3) 3

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025✅

3) 5205

4) 525

10․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15✅

3) 205

4 )25

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։
5200:4=1300 5200:8=650
6424:4=1606  6424:8=803

12․ Քառակուսու մակերեսը 16 քառակուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը ————— ։
չի փոխվում։

14․ Հաշվիր 1222-2×110+6։(1+2) արտահայտության արժեքը։
1004

15․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
8

16․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
3×4=12մ

S=12×4=48մ քառ.

17․ Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
16։2=8կգ

8+4=12կգ

8-4=4կգ

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Առաջադրանքներ
1․Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։
Վտակ-գետակ, որ թափվում է մեծ գետի մեջ
ձայնակցել-նվագի հետ երգել
ունկնդիր-որևէ բան լսող մարդ
ժիր-կայտառ աշխույժ
մտախոհ-մտքերով զբաղված
մռայլ-տխուր
2․Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
Իմ կարծիքով, որովհետև վտակը ուրախ երգում է նրան միանում է ծերունի անտառը, իսկ ժայռը լսում է նրանց երգը։
3․ Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բայերը։
թռչում է, շաչում է, Ձայնակցում է, լսում է, ճչում, ընկնում, զարկում
4․ Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գոյականնեը։
Վտակ, ժայռ, գլուխ, քար, ավազ, փրփուր, ձայն, բերան, ծերունի, թոռնիկ, անտառ, երգ, արձագանք, ջուր, աղմուկ, համերգ, բնություն, ունկնդիր, միտք
5․ Նկարագրի՛ր վտակին։
անհանգիստ, զվարթ, ուրախ, փոքրիկ

Բայը այն բառերն են, որոնք ցույց են տալիս ինչ է կատարվում կամ ինչ է անում մեկը։

Բայը հայոց լեզվի 10 խոսքի մասերից մեկն է։

Օրինակ՝

  • երեխան կարդում է
  • շունը վազում է
  • մենք խաղում ենք
  • մայրիկը եփում է

Այս բառերը հուշում են՝ գործողություն կա։
Եթե նախադասության մեջ կա շարժում, աշխատանք, զբաղմունք կամ որևէ բան է կատարվում, գրեթե միշտ այնտեղ կա բայ։

Ինչ հարցերի է պատասխանում բայը

Բայերը սովորաբար պատասխանում են այս հարցերին․

  • ի՞նչ է անում
  • ի՞նչ են անում
  • ի՞նչ արեց
  • ի՞նչ են անում հիմա
  • ի՞նչ եղավ․․․

Օրինակ․

  • Արամը նկարում է։ → Ի՞նչ է անում։
  • Երեխաները վազում են։ → Ի՞նչ են անում։

Բայերը կարող են ցույց տալ ժամանակ

Բայը երբեմն ցույց է տալիս՝ երբ է կատարվում գործողությունը։

  • Հիմա – ես կարդում եմ
  • Անցյալում – ես կարդացի
  • Ապագայում – ես կկարդամ

Օրինակ․

  • Ես հիմա գրում եմ։
  • Երեկ ես գրեցի։
  • Վաղը ես կգրեմ։

Ամեն նախադասության մեջ սովորաբար կա բայ

Եթե նախադասության մեջ ոչ ոք ոչինչ չի անում, նախադասությունը կիսատ է թվում։

Օրինակ․

  • Նանեն կարդում է։ ✔
  • Նանեն… ✘ (չենք հասկանում ինչ է անում)

Առաջադրանքներ

Առաջադրանք 1

Կարդա՛ նախադասությունները և գտի՛ր բայը, նշիր մուգ գույնով։

  1. Հակոբը նկար է նկարում։
  2. Երեխաները խաղում են բակում։
  3. Մայրիկը թեյ է պատրաստում։
  4. Շունը վազում է այգում։

Առաջադրանք 2

Գրի՛ր, թե ինչ է անում յուրաքանչյուր մարդ։

Օրինակ․
երեխա → խաղում է

  1. ուսուցիչ →սովորեցնում է
  2. վարորդ → վարում է
  3. նկարիչ → նկարում է
  4. բժիշկ → բուժում է

Առաջադրանք 3

Լրացրու՛ նախադասությունը հարմար բայով։

  1. Ես առավոտյան գնում եմ դպրոց։
  2. Մենք դասին սովորում ենք պատմություն։
  3. Երեխաները բակում խաղում են։
  4. Քույրս երեկոյան կարդում է գիրք։

Առաջադրանք 4

Նախադասություններից գտի՛ր և ընդգծի՛ր բայը։

  1. Արևը լուսավորում է քաղաքը։
  2. Տիգրանը երգում է։
  3. Երեխաները ծառ են տնկում։
  4. Մեր դասարանը գնում է թանգարան։

Առաջադրանք 5

Գրի՛ր երեք բայ, որոնք ցույց են տալիս՝

  1. խաղ → վազել, դասավորել, մտածել
  2. սովորել → մտածել, գրել, կարդալ
  3. շարժվել → քայլել, գնալ, լողալ

Առաջադրանք 6

Նախադասությունը լրացրու՛ բայով։

  1. Երեխաները այգում խաղում են։
  2. Ես դասից հետո գնում եմ տուն։
  3. Մենք այսօր սովորեցինք նոր բան։

Առաջադրանք 7

Գրի՛ր, թե ինչ են անում։

Օրինակ․
թռչուններ → թռչում են

  1. ձկներ → լողում են
  2. երեխաներ → խոսում են
  3. շներ → հաչում են

Առաջադրանք 8

Դարձիր հորինող։

Գրի՛ր մեկ նախադասություն, որտեղ կլինի բայ։
ճամփորդները գնում են Արատես։

Առաջադրանք 9

Տրված բայերով կազմիր նախադասություն։

  1. Այս մարդը խաղում է։
  2. Իմ մայրիկը կարդում է։
  3. Իմ քեռին վազում է

Առաջադրանք 10

Պատասխանիր հարցին ամբողջ նախադասությամբ։

  1. Ի՞նչ ես անում դպրոցում։
    Դպրոցում ես սովորում եմ, կարդում եմ, գրում եմ, նոր դասեր եմ անցնում։
  2. Ի՞նչ ես անում դասերից հետո։
    Դասերից հետո ես համակարգչով խաղում եմ, հանգստանում եմ, քաղցր եմ ուտում։

Կոտորակների  համեմատումը/ մաս 3․

Հավասար  հայտարար  ունեցող  կոտորակներից  մեծ  է  այն  կոտորակը, որի  համարիչը  ավելի  մեծ է։

Օրինակ՝   :

Հավասար  համարիչ  ունեցող կոտորակներից  մեծ է այն կոտորակը, որի հայտարարը  ավելի փոքր է։

Օրինակ՝  

Առաջադրանքներ

Համեմատիր՝

  • Համեմատիր՝
  • Կոտորակները դասավորեք աճման կարգով
  • Կոտորակները դասավորեք նվազման կարգով
  • Կոտորակները դասավորեք աճման կարգով․
  • Կոտորակները դասավորեք նվազման կարգով․
  • Համեմատեք կոտորակները

 >

 >

 <

 >

 >

 <

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

  • կանոնավոր կոտորակ
  • անկանոն  կոտորակ

Խնդիր

 Կարենի մտապահած թիվը 2870 թվի 1/7 մասն է։ Նարեկի մտապահած թիվը 6 անգամ մեծ է 208-ից։ Հաշվիր նրանց մտապահած թվերի գումարը։

2870։7=410
208×6=1248

1248+410=1658

  • Արտահայտիր կիլոգրամներով.

Օրինակ՝ 

1 տ=1000 կգ,  1000:10·6=600

1000:25×3=120կգ

1000:50×7=140կգ

1000:4x3=750կգ

1000:20x16=800կգ