Տառ և հնչյուն
Հայերենն ունի 39 տառ 36 հնչյուն:
Տառը հնչյունի գրավոր արտահայտությունն է կամ հնչյունի նշանը: Հայերենում հիմնականում մեկ հնչյունին համապատասխանում է մեկ տառ, օրինակ` տ-տ, ա-ա, բայց կան մի քանի բացառություններ, օրինակ` և-յԷվ, ո-վօ, ե-յէ:
Մ. Մաշտոցի ստեղծած այբուբենում տառերի և հնչյունների քանակը համապատասխան է եղել`36: և, Օ, Ֆ տառերը մեր այբուբեն են ներմուծվել ավելի ուշ:
Հայերենի ձայնավոր հնչյուններն են Ա, Ու, Ի, Օ, Է, Ը, որոնք ունեն իրենց գրավոր հետևյալ արտահայտությունները Ա, Ի, Ու, Օ, Ո, Է, Ե, Ը:
30 բաղաձայները համապատասխանում են յուրաքանչյուր գրանշանին մեկ հնչյուն սկզբունքին:
Արդի(Մեր օրերի) հայերենում ունենք նաև և տառը, որն երկու օգտագործման ձև-իմաստ: Այն կարող է դիտվել և տառ, և բառ: օր` Կարենը և իր ընկերը բառակապակցության մեջ և-ը համարվում է միավորիչ իմաստով գործածված բառ, իսկ բարև- բառում` սովորական տառ:
Կատարիր առաջադրանքները՝
1․ Գրիր 10 բառ, որոնց հնչյուններն ավելի շատ են, քան տառերը:
Սև, արև, որ, երեխա, երկար, որտեղ, ելակ, երգ, եղևնի, որդ
2․ Գրիր 10 բառ, որոնց հնչյուններն ու տառերը հավասար են:
Սար, դուռ, կավ, հեռախոս, գիրք, սեղան, մատիտ, պատ, համակարգիչ, ակնոց
3. Գրիր 10 բառ, որոնք կազմված են չորս և ավելի հնչյուններից և միայն մեկն է ձայնավոր, օրինակ՝ շենք, կյանք։
Մայր, հայր, ծայր, փայլ, սայլ, հյուր, կույր, քույր, քայլ, կայք
Բառային աշխատանք
Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։
Ս-ր սար սուր սեր
Թ-փ թուփ թեփ թափ
Ծ-ռ ծառ ծուռ ծոռ
Թ-ք թուք թեք թոք
Լ-ր լուր լար լոր
Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։
Խաղ, թուք, տեր, հող, վառ, կույր
Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։
Օրինակ՝ ապակի
աշակերտ, աշտարակ, օդաչու