Ես Դանթեն եմ։ Սովորում եմ երրորդ դասարանում։ Այս տարի փոխվում եմ չորորդ դասարան։ Ինձ դուր եկավ, որ ճամբարին ամեն շաբաթ լողում ենք։ Ունենք ագարակ, կերակրում ենք կենդանիներին։
Continue reading <<Ելք>>ստուգատեսMonth: May 2025
Համբարձման տոն
Համբարձման տոնը նշվում է Զատկից հետո՝ քառասուներորդ օրը։ Այն հիշեցնում է, թե ինչպես Հիսուս Քրիստոսը երկինք համբարձվեց՝ իր աշակերտների աչքի առաջ։ Այդ օրը մարդիկ գնում են եկեղեցի, աղոթում և ուրախանում, որովհետև Հիսուսը խոստացել էր, որ երբեք չի թողնելու մարդկանց միայնակ։
Հայաստանում Համբարձման օրը նաև ժողովրդական տոն է․ աղջիկները ջրի մեջ գցում են ծաղիկներ ու մատանիներ, երգում են ու գուշակում, թե ով է իրենց սիրելու։
Այս տոնը շատ գեղեցիկ է։

Համբարձման առավոտը
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Ճամփորդություն դեպի Թեժառույք
Մայսի 20-ին մենք դասարանով գնացել էինք Թեժառույքի վանք։ Մենք տեսանք Հրազդան գետը և Մարմարիկի դպրոցը։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Գնացինք ջրամբարի մոտ և ինձ շատ դուր եկավ, որ բոլորս միասին քարերը նետեցինք ջուրը։

Շատ հավանեցի նաև այնտեղի արձանը։ Կամուրջը իմ կարծիքով մի քիչ վտանգավոր էր բայց մենք չվախեցանք ու զգույշ անցանք։ Թեժառույք գնալիս սար բարձրանալը շատ դժվար էր։ Վանքում հավանեցի քանդակները։ Վանքը կառուցել են 7 դար առաջ։ Եթե այնտեղ ուժեղ գոռանք, հնարավոր է որ եկեղեցին փլվի։

Մարմարիկ գետ
Մարմարիկ, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։

Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդյունաբերական ձեռնարկությունների ջրամատակարարման նպատակներով։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ, այնտեղ գործում է ամառային հանգստան տների համալիր։ Մարմարիկի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը։
Թեժառույքի վանք
Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում:

Հրազդան գետ
Հրազդանը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատ իմարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի , Արգելի , Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
ՆՈՒՐԻՆ
Նուրին, հայ դիցաբանության մեջ ջուրն անձնավորող ոգի։ Նույնացվել է Ծովինար աստվածուհուն։

Ըստ հին հայկական սովորույթի, ամեն տարի, երաշտի ժամանակ երեխաները պատրաստում էին խրտվիլակներ, որոց անվանում էին Նուրին։ Նրան տանում էին տները և երգում.
Ըստ հին հայկական սովորույթի, ամեն տարի, երաշտի ժամանակ երեխաները պատրաստում էին խրտվիլակներ, որոց անվանում էին Նուրին։ Նրան տանում էին տները և երգում.
Նուրին-Նուրին եկել ա,
Աճպա հուրին եկել ա,
Շիլա շապիկ հագել ա,
Կարմիր գօտիկ կապել ա,
Ձու բերէք թաթը դնենք,
Եղ բերէք պորտը քսենք,
Ջուր բերէք գլխին ածենք,
Երկնքի դուռը բացենք։

Այս ծեսի իմաստն այն էր, որ Ծովինար աստվածուհուն նմանեցվող Նուրինը, ջուր պարգևի չորացած դաշտերին ու այգիներին։ Գյուղացիները խրտվիլակի վրա ջուր էին ցանում, իսկ երեխաները ձու ու յուղ էին տալիս։ Տնից-տուն տանելուց հետո երեխաները Նուրին խրտվիլակը ջուր էին գցում։ Հայաստանի տարբեր վայրերում Նուրինը տարբեր անուններ ուներ՝ խուշկուրուրիկ, խուրձկուլուլու, չիչիմամա։