Բառերի այն խումբը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:
Օրինակ` Արևը վերևից մեզ ժպտում է։
Ըստ կազմության՝ նախադասությունները լինում են պարզ և բարդ ։
Նախադասությունը կազմվում են գլխավոր և երկրորդական անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները լրացումներն են։
Այն բառը, որը նախադասության մեջ ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա:
Օրինակ՝
Թռչունները ծլվլում են:
Նարեկը երգում է:
Լիլիթը նվագում է:
Այն բառը, որը ցույց է տալիս ենթակայի կատարած գործողությունը, կոչվում է ստորոգյալ:
Թռչունները ծլվլում են:
Նարեկը երգում է:
Լիլիթը նվագում է:
Ենթական և ստորոգյալը նախադասության գլխավոր անդամներն են:
Միայն ենթակայով և ստորոգյալով կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն:
Նախադասության մեջ բացի ենթակայից և ստորոգյալից կարող են լինել այլ բառեր:
Օրինակ՝
Կարենը խաղում է մեքենայով:
Պապիկը նորոգում է աթոռը:
Փոքրիկ Անին նկարում է ծաղիկներ:
Ոսկեշող արևը ժպտում է երկնքում:
Այդ բառերը լրացնում են ենթակային կամ ստորոգյալին և կոչվում են նախադասության երկրորդական անդամներ կամ լրացումներ:
Ենթակա, ստորոգյալ, լրացումներ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն:
- Լրացրու բաց թողնված տառը, ապա նշիր ենթական։
Կարմիր վարդը ծաղկեց։
Հմուտ օդաչուն վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում։
Տաթևն ու Գևորգը մասնակցում են շախմատի մրցաշարի։
Փոքրիկ աղջիկը խաղում էր տիկնիկով։
Դեղին տերևը օրորվում է ծառի ճյուղին։
2․Լրացրու բաց թողնված տառը, ապա նշիր ենթական։
Արջը մոտեցավ մեղուների փեթակին:
Երեխաները ուրախ — ուրախ զարդարում են եղևնին:
Սրընթաց գնացքը շարժվեց Սասունցի Դավիթ կայարանից:
Դպրոցի տնօրենը ողջունեց երեխաներին:
Հովհաննեսը չորս ժամում բարձրացավ Արագած լեռը:
Մարիամը ծննդյան օրվա առիթով մայրիկին ծաղկեփունջ նվիրեց:
Գևորգը հաղթեց շախմատի մրցաշարում:
Տաթևը լողի մրցույթին առաջին տեղը գրավեց:
Վիկտորյան հագել է ոսկեզօծ զգեստ:
Ավետիսը պապիկի այգում եղևնիներ տնկեց:
3․ Հետևյալ բառերից կազմեք նախադասություններ՝ անհրաժեշտության դեպքում փոխելով բառերի վերջավորությունները:
Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:
Մայրամուտ, արեգակ, տներ, կարմիր, ներկել:
Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:
Ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:
Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը։
Մայրամուտին արեգակը տները կարմիր ներկեց։
Փախստականը բարձրացավ ժայռերից մեկի վրա։
Ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին։
4.Կետերը փոխարինիր ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին պատասխանող բառերով:
Թելը (ի՞նչը) կտրվել է:
Ծաղիկները (ինչե՞րը) ծաղկել են:
Այգին (ի՞նչը) կանաչել է:
Մարդիկ (ովքե՞ր) աղմկում են:
Բժիշկը (ո՞վ) եկավ:
Անծանոթը (ո՞վ) կոտրեց:
5.Նախադասությունները լրացրո՛ւ՝ պատասխանելով հարցերին:
Ա․ ի՞նչ արեց
Ծառը (օրորվել ) օրորվեց քամուց։
Գետակը վարարեց (վարարել)։
Անձրևը վարարեց (վարարել)։
Բ․ ի՞նչ է անում
Մայր բադը լողացնում է (լողացնել) իր ձագուկներին։
Մեղեդին հնչում է (հնչել) ։
Երկինքը գոռգոռում է (գոռգոռալ)։
Գ․ ի՞նչ եղան
Խոտերը կանաչեցին (կանաչել)։
Տերևները թափվեցին (թափվել) քամու շնչից։
Դ․ Ի՞նչ չի անում
Անձրևը չի դադարում (դադարել)։
Արևը ձմռանը բավարար չի ջերմացնում (ջերմացնել)։
Կրակը չի մարում (մարել)։
Ե․ ի՞նչ չի անելու
Զանգը չի հնչելու (հնչել)։
Հորդառատ անձրևը չի դադարելու (դադարել)։
Եղանակն այսօր չի պարզվելու (պարզվել)։
6.Լրացրու բաց թողած տառերը, նշիր ենթական և ստորոգյալը։
Օձը սողում էր տաք ավազի վրայով:
Թագավորը հրամայեց ջրահարսին ազատ արձակել:
Ծեր որսորդը անտառում մի խարտյաշ եղնիկ տեսավ:
Հորդառատ անձրևը կամաց-կամաց դադարեց:
Հովհաննեսը ճնճղուկների համար կերաման պատրաստեց:
Վարդանը և հայրիկը մասնակցեցին դպրոցական ծառատունկին:
Գևորգը և Տաթևը մասնակցում էին մաթեմատիկայի օլիմպիադային:
Մարիամ տատիկը թոռնիկիների համար ամեն օր հեքիաթ էր պատմում:
Աղջիկը տիկնիկի համար ոսկեգույն զգեստ կարեց:
Էմման ու Էմիլը գնացքով գնացին Գյումրի:
Այսօր արևոտ եղանակ է սպասվում:
Կեսօրին հորդառատ անձրև եկավ։
7․Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: Նշի՛ր ենթական և ստորոգյալը:
Մթին ամպերից եկավ հորդ անձրև:
Փոքրիկ հորթը արածում է դաշտում:
Վարդանը և պապիկը ընթրեցին այգում:
Ջինջ երկնքում ծագեց ոսկեշող արևը:
Անձրևից հետո հայտնվեց բազմագույն ծիածանը:
Կատվի ձագը ծառը բարձրացավ:
Լիաննան խնդրեց Մարիամին օգնել իրեն:
Հովհաննեսը արթնացավ ժամը իննին:
Ուղևորները իջան գնացքից:
8․ Լրացնել բաց թողնված տառերը: Պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:Օրինակ՝ Արևը շողում է։ — Գարնան արևը ջերմ շողում է։
Հովհաննեսը կարդում է:
Լևոնը ուսումնասիրում է:
Էմման խնդրեց:
Վարդերը ծաղկեցին:
Հովհաննեսը իր տանը կարդում է։
Լևոնը ուսումնասիրում է թանգարանը։
Էմման խնդրեց մայրիկին պաղպաղակ առնել։
Վարդերը ծաղկեցին ամառային արձակուրդների ժամանակ։
9. Լրացնել բաց թողնված տառերը: Պարզ ընդարձակ նախադասություները դարձնել պարզ համառոտ:Օրինակ՝ Տղան երկար նայեց գունավոր բզեզին։- Տղան նայեց։
Մարիամը և Եվան խաղում են տատիկի տան բակում:
Մարիամը և Եվան խաղում են։
Դանդաղաշարժ կրիան քայլում էր դեպի լճակը:
Կրիան քայլում էր։
Էմիլը և Արևիկը լողում էին Խաղաղ օվկիանոսում:
Էմիլը և Արևիկը լողում էին։
Գևորգը ջրում էր տատիկի ծաղկանոցի ծաղիկները:
Գևորգը ջրում էր։
10․ Լրացրու բաց թողնված տառերը: Նախադասությունները դարձրու համառոտ:
Այսօր մենք գնացինք կենդանաբանական այգի:
Մենք գնացինք։
Կեսօրին ընկերներով ֆուտբոլ խաղացինք:
Խաղացինք
Անձրևից հետո երկնքում հայտնվեց ծիածանը:
Հայտնվեց ծիածանը։
Հովհաննեսը խանութից գարնանային բաճկոն գնեց:
Հովհաննեսը գնեց։
Տաթևը պապիկին խնդրեց օգնել իրեն:
Տաթևը խնդրեց։
Վարդանը ավելորդ թղթերը գցեց աղբամանը:
Վարդանը գցեց
Ճարպիկ կատուն անմիջապես ծառը բարձրացավ:
Կատուն բարձրացավ։
Մենք հաղթեցինք ֆուտբոլի մրցաշարում:
Մենք հաղթեցինք։
Կեսօրին ծնվեց մեր հարևանի հորթը:
Հորթը ծնվեց։
Մենք ուրախ ու զվարթ խաղում էինք բակում:
Մենք խաղում էինք։
Ես ու հարազատ եղբայրս ամեն օր բակում ֆուտբոլ ենք խաղում:
Ես ու եղբայրս խաղում ենք։
Ձմռանը թռչունները չվում են տաք երկրներ:
Թռչունները չվում են։
Մրջյունները աշխատում են մրջնանոցում։
Մրջյունները աշխատում են։