Դերանունը բառ է, որ կանգնում է գոյականի կամ ածականի տեղը — բայց ոչ մի կոնկրետ անուն չի կրում։ Ըստ անվան՝ «դեր» բառը նշանակում է «փոխարեն»։ Ուրեմն դերանունը փոխարեն-անուն է։
Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական։
Պատկերացրու՝ ամեն անգամ կրկնել անունը ձանձրալի կլինի.
Անձնական
Ցույց են տալիս՝ ով է խոսում, ում հետ, ում մասին
ես, դու, նա, մենք, դուք, նրանք
Ցուցական
Ցույց են տալիս կոնկրետ առարկա կամ մարդ
այս, այդ, այն, սա, դա, նա
Հարցական
Հարց են տալիս անձի կամ բանի մասին
ո՞վ, ի՞նչ, ո՞ր, ո՞ւմ
Որոշյալ
Ընդհանրացնում են կամ որոշ մի բան ընդգծում
ամեն, բոլոր, ինքը, նույն
- Ընդգծի՛ր դերանունները.
«Ես ու դու ընկերներ ենք։ Նա ամեն օր մեզ է գալիս։ Դուք ուշ եք եկել»
2.Դատարկ տեղերը լրացրո՛ւ անձնական ճիշտ դերանունով (ես / դու / նա / մենք / դուք / նրանք).
Մենք դպրոց ենք գնում։
Դու ի՞նչ ես ուզում։
Նա արդեն տուն գնաց»
4․ Փոխարինի՛ր ընդգծված բառն ու արտահայտությունն ըստ օրինակի — օգտագործիր «նա» կամ «նրանք».
Օրինակ՝ «Արամն ու Մարինեն եկան» → «Նրանք եկան»
ա) «Կատուն պառկեց» → Նա պառկեց։ բ) «Հայրս ու մայրս ճաշ պատրաստեցին» → Նրանք ճաշ պատրաստեցին։ գ) «Ուսուցիչը հարց տվեց → Նա հարց տվեց։»
5․Ո՞ր ցուցական դերանունն է ճիշտ — «սա», «դա», թե «այն» «նա»? Բացատրի՛ր ընտրությունդ.
« (ձեռքիդ տակ ունեցած) գիրքը ծանր է»
Սա ծանր է։
« (հեռու կանգնած) ծառն ի՞նչ ծառ է»
Դա ի՞նչ ծառ է
« (մոտդ կանգնած) ընկերն ո՞ւր է ապրում»
Նա ուր է ապրում։
6․Գրի՛ր 3 հարցական նախադասություն — մեկում «ո՞վ», մյուսում «ի՞նչ», երրորդում «ո՞ր» բառն օգտագործիր։ Հարցերդ կապի՛ր դպրոցական կյանքի հետ։
Ո՞ր ժամին է մեր մոտ մաթեմատիկայի դասը։
Ո՞վ գիտի իմ հեռախոսի տեղը։
Ի՞նչ դաս է տվել մեզ ուսուցչուհին։
7․Կարդա՛ հատվածը, հետո 2-3 նախադասությամբ վերապատմի՛ր — փոխի՛ր ընդգծված կրկնվող անուններն ու բառերը դերանուններով.
«Վահեն ու Անին այգի գնացին։ Վահեն ու Անին ծաղիկ ջրեցին։ Վահեն ու Անին երեկոյան ուրախ տուն վերադարձան։
Վահեն ու Անին այգի գնացին։ Նրանք ծաղիկ ջրեցին։ Եվ երեկոյան ուրախ տուն վերադարձան։
8․Ստեղծագործական — գրի՛ ր 4-5 նախադասությամբ կարճ պատմություն ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամի մասին։ Օգտագործի՛ր առնվազն 4 տարբեր դերանուն, ընդգծի՛ր դրանք։
Հարությունը իմ հայրիկն է։ Նա իմ հետ շատ ժամանակ էր անցկացնում։ Եթե ես չկարողանայի իր հետ զբաղել ես ինձ կզգայի աշխարհի ամենա անհավես մարդը։ Ինքն է ինձ սովորեցրել հեծանիվ քշել, բոլոր դժվարությունները հաղթահարել և կռիվները լուծել ոչ թե ձեռքերով, այլ խոսքերով։ Մենք միասին հաճույքով ամեն կիրակի ինչոր տեղ էինք գնում։