- Սևով ընդգծված բառերը դուրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրիր և յուրաքանչյուրով մեկական նախադասություն հորինիր։
բյուրազան-շատ և զանազան ձևերի
Անգութ-խիղճ չունեցող
ամայի-անմարդաբնակ
զննել-ուշադիր նայել
ապառաժ-պինդ ամուր ժայլռ
անձաֆ-գետնի մեջ գտնվող խորը քարե փոս
ծածուկ- գաղտնի, թաքուն
խրատել-խորհուրդներ տալ
եղեգ- գետի ափերին աճող բարձրացողուն բույս
ջյութական-շատ հաճելի գրավիչ
փող-երաժշտական գործիքի մաս
տնանկ-տուն չունեցող աղքատ
Ես հավաքեցի բյուրազան ծաղիկներ։
Անգութ տղան քաշում էր կատվի պոչից։
Կվից հետո գյուղը դարձել էր ամայի։
ՈՒսուցչուհին զննում էր երեխային, որ դասի ժամանակ չխաղար։
Մեր բանակը ապառաժի նման կանգնած է։
Մենք դժվարությամբ դուրս եկանք անձավից։
Տղան ծածուկ արտագրում էր։
Իմ դասընկերը սիրում է ինձ խրատել։
Եղեգը աճում եր գետի ափին։
Շեփորի փողից բարձր ձայն հնչեց։
Տնանկ մարդու վրա գիշերը գայլ հաձակվեց։
Թատրոնում լսվեց դյութական երգ։ - Դեղինով նշված բառերը դուրս գրիր և բառակազմորեն վերլուծիր /առանձնացրու արմատ ածանց, գրիր, թե կազմությամբ ինչպիսի բառ է/։
Քարսիրտ=քար+սիրտ(բարդ)
Ծովափ=ծով+ափ(բարդ)
Հազարավոր=հազար+ավոր(ածանցավոր)
Լավություն=լավ+ություն(ածանցավոր)
Անտես=ան+տես(ածանցավոր)
Մարդաշատ=մարդ+ա+շատ(բարդ)
Մենակություն=մենակ+ություն(ածանցավոր)
Հոգեգրավ=հոգի+գրավ(բարդ) - Տեքստի սկզբում երկու համեմատություն կա, դրանք դուրս գրիր և բացատրիր։
չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռունպայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար։ - Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Երգի հրապույրը»։
Երգը իր մեծ ուժով փոխեց մարդկանց սրտերը։ - Պատմվածքի երկու հատվածները վերնագրիր։
Չար աշխարհը։
Հրաշալի սրինգը։ - Ըստ քեզ իրակա՞ն, թե՞ հորինված է պատմությունը։ Պատասխանդ պատճառաբանիր։
Պատմվածքը հորինել են, որպեսզի մարդիկ լինեն բարի և հոգատար։ - Հիշիր իրական մի մարդու, ում կյանքում երաժշտությունը նույնքան կարևոր տեղ ունի, ինչպես այս պատմվածքի հերոսի կյանքում է։
Առնո Բաբաջանյան։ - Ըստ քեզ երաժշտությունը կարո՞ղ է փոխել մարդուն, պատասխանդ հիմնավորիր։
Երաժշտությունից մարդը կարող է տխրել, ուրախանալ, կարոտել, և ներել։
Day: November 26, 2025
Roblox

ROBLOX-ը ամենա հայտնի խաղն է։ Կան խաղեր օրինակ Ink game, blox fruit, 99 in the forest, steal a brainrot՜: Կան լավ և վատ խաղեր և խաղերի փողեր, որոնք կոչվում են robux։ Այդ փողերով կարելի է գնել խաղերի gamepass, skin: Ես հիմա էլ չեմ խաղում ROBLOX, քանի որ այժմ այն մի փոքր վտանգավոր է և այդ մասին ասացին լուրերով և մայրիկս անհանգստացավ ու միասին որոշեցինք ջնջել հավելվածը։ Սակայն երբ խաղում էի, հավանում էի steal a brainrot, որովհետև դա ամերիկայի ամենահայտնի խաղն է և ինձ համար հետաքրքիր էր։ Երանի բոլոր խաղերը անվտանգ լինեին ու կարողանաինք հանգիստ խաղալ։